News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր ՍԴ-ում նախագահում է մի դատավոր, ում դեպքում հասարակությունն ի սկզբանե քաղաքական չեզոքություն չի տեսել ու չի տեսնում: Այս մասին, այսօր՝ նայեմբերի 16-ին, «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Դա դիմեց քննարկմանը մասնակցող ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանին՝ նշելով. «Դուք խոսում եք քաղաքական չեզոքությունից, լեգիտիմությունից, ինձ մոտ տպավորություն է, որ կարծես թե մենք լավ չենք հասկանում իրար: Կարո՞ղ է, ասենք, եթե դուք հրաժարական տաք, ես գնամ ՍԴ դատավոր եւ համարվեմ չեզոք:

Դուք ասում եք՝ քաղաքական իշխանությունը չի դրսեւորում քաղաքական չեզոքություն եւ ՍԴ-ի նկատմամբ հայտարարություններ է անում: Ես ուզում եմ հիշեցնել, որ ձեր ՍԴ նախագահն է տալիս հարցազրույցներ եւ անում քաղաքական հայտարարություններ: Եթե դուք ուզում եք ՍԴ-ի լեգիտիմությունը բարձրացնել, տրամաբանական կլիներ, որ դուք ՍԴ դատավոր անդամներով հայտարարություն անեինք եւ ձեր նախագահին ասեիք՝ գիտե՞ս ինչ կա, հարգելիս, եթե մենք քաղաքական իշխանությունից պահանջում ենք քաղաքական չեզոքություն, ապա դու էլ դրսեւորին զսպվածություն եւ մի արա քաղաքական հայտարարություններ:

ՍԴ-ն այսօր զրկված է ՍԴ նախագահ ընտրելու իրավասությունից: Դուք չեք կարող այսօր դառնալ ՍԴ նախագահ, որի լիազորությունները դուք ունեիք, որովհետեւ եթե Հրայր Թովմասյանը պաշտոնավարեր ոչ թե մինչեւ 2035 թվականը, այլ 6 տարի, ապա գուցե հաջորդ նախագահը դուք լինեիք»,-ասաց նա:

Սասակ Գաբրիելյանը նաեւ հավելեց. «Ես առայժմ ՍԴ-ի կողմից չեմ տեսել մեսիջները, որդուք նույնպես գիտակցում եք, որ կա որոշակի խնդիր եւ պետք է բարձրացնի իր լեգիտիմությունը: Եթե դուք տաք այդ ազդակները, իշխանությունը կրկնակի կարձագանքի դրանց»:

Տպել
Ամենաշատ