News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գողացված ոսկե մատանին, որը մի ժամանակ նվիրել էին հանյտնի դասական Օսկար Ուայլդին, գողացվելուց 20 տարի անց հայտնաբերվել է «արվեստի ոլորտի քննիչ» հոլանդացու կողմից, գրում է RFI-ը։

Մատանին, որ 1876թ․ Ուայլդին էր նվիրել նրա համակուրսեցին, գողացել էին Մագդալենի քոլեջում 2002թ․ կողոպուտի ժամանակ։ Այդ քոլեջում էր սովորել հանրահայտ գրողը։

Այն ժամանակ մատանու արժեքը գնահատվում էր 40 650 եվրո։ Թանկարժեք նվերի գտնվելու վայրը երկար տարիներ անհայտ էր մնում։ Շատերը մտավախություն ունեին, որ մատանին վաղուց ձուլել եւ որպես ձուլակտոր են վաճառել։

Սակայն այդ գործն իր վրա է վերցրել հոլանդացի փորձագետ Արթուր Բրենդը, որը հայտնի է որպես «արվեստի աշխարհի Ինդիանա Ջոնս»։ Նա արվեստի ոչ քիչ անհետացած գործեր է հայտնաբերել։ Օգտագործելով իր բազմաթիվ կապերը՝ Բրենդը գտել է լեգենդար մատանին։

Մատանին վերադարձնելու պաշտոնական արարողությունը կկայանա դեկտեմբերի 4-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ