News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բելգիայի մայրաքաղաքում ծխախոտի գետնին գցված մնացորդի համար տուգանքը հաջորդ տարվա սկզբից կհասնի 200 եվրոյի, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Բրյուսելի քաղաքապետարանին։

«Բրյուսել քաղաքի հասարակական մաքրության ծառայությունը մեկնարկում է ծրագիր, որը նախատեսում է ծխողների շրջանում իրազեկվածության բարձրացում, քաղաքային մոխրամանների տեղադրում, հունվարից գետնին նետված ծխախոտների համար 50 եվրո տուգանքի չափի բարձրացում՝ մինչեւ 200 եվրո, ինչպես նաեւ՝ գրպանային մոխրամանների միջոցով ծխախոտի մնացորդների ոչնչացման նախագիծ»,- ասվում է ծառայության համակարգող Զուբիդա Ժելաբի հաղորդագրության մեջ։

Կիրառվող միջոցների խստությունը քաղաքային իշխանությունները բացատրում են նրանով, որ կոմունալ ծառայությունների կողմից փողոցում հավաքվող աղբի համարյա 1/3-ը կազմում են ծխախոտի մնացորդները։ Ընդ որում, քայքայման համար այդ արտանետումներին անհրաժեշտ է մինչեւ 15 տարի, դրանք պարունակում են բազմաթիվ թունավոր նյութեր (կապար, մկնդեղ, նիկոտին, քաղցկեղածին նյութեր)։

Քաղաքապետարանում նաեւ նշում են, որ ծխախոտի ընդամենը մեկ մնացորդը ունակ է կեղտոտել մինչեւ 500 լիտր ջուր։ «Այն դանդաղ, սակայն հաստատ կեղտոտում է ծովը եւ սպանում է այն»,- ընդգծել են քաղաքային իշխանությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ