News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Յամագատա համալսարանից հետազոտողները Պերուի հարավում գտնվող Նասկա բարձրավանդակում 143 նոր գեոգլիֆներ են հայտնաբերել, որոնց վրա պատկերված են կենդանիներ եւ այլ էակներ, ինչպես նաեւ քառակուսի գլուխներով առեղծվածային «հրեշներ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նոր գեոգլիֆները հայտնաբերվել են դաշտային աշխատանքների, ինչպես նաեւ 3D տվյալների վերլուծության ընթացքում: Դրանցից մեկը հայտնաբերվել է արհեստական ինտելեկտի օգնությամբ:

Որոշ նկարներում պատկերված են առեղծվածային «հրեշներ», որոնք մարդկանց են հիշեցնում, սակայն ունեն քառակուսի գլուխներ, պատկերված են նաեւ երկգլխանի օձեր:

Դրանք, հավանաբար, թվագրվում են մ.թ.ա. 100 թվականից մինչեւ մ.թ. 300 թվականը:

Առեղծվածային ֆիգուրները բացահայտվել են XVI դարակեսին իսպանացի կոնկիստադորների կողմից, որոնք դրանք համարել են «ճանապարհային նշաններ»: Գեոգլիֆների կրկնակի բացահայտումը տեղի է ունեցել 1939 թվականին, երբ դրանց գոյության մասին հայտնել է պերուացի հնագետ Թորիբիո Քսեսպեն: Այդ ժամանակ ամերիկացի պատմաբան Փոլ Քոսոքն արել է ինքնաթիռից առաջին լուսանկարները:

Հնագետներն ու պատմաբանները դեռեւս միակարծիք չեն՝ կապված նրա հետ, թե ինչպես են Նասկա մշակույթի ներկայացուցիչները կարողացել հսկայական պատկերներ փորագրել: Գիտնականները վիճում են նաեւ այն բանի շուրջ, թե ինչ դեր են ունեցել գեոգլիֆները հնդկացիների կյանքում: Տարբեր շրջաններում հետազոտողները կարծել են, թե դրանք ինքնատիպ «աստղադիտարաններ» կամ համաստեղությունների պատկերներ են:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ