News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում մասնավոր տներից մեկում շաբաթ օրը հրաձգության հետեւանքով սպանվել է 5 մարդ, ներառյալ մինչեւ 10 տարեկան 3 երեխա, հաղորդում է Fox News-ը:

Ոստիկանությունը հայտնել է, որ 911 ծառայություն հաղորդում է ստացվել կրակոցների մասին, որոնք հնչել են տներից մեկում վիճաբանությունից հետո:

Հրաձգության զոհ են դարձել 31-ամյա տղամարդը, 29-ամյա կինը, 3, 5 եւ 9 տարեկան տղաները: Եվս մեկ տուժած՝ 11-ամյա տղան, հոսպիտալացվել է եւ վիրահատվել:

Ոստիկանության վարկածով՝ 31-ամյա տղամարդը կրակել է իր երեխաների եւ կնոջ վրա կենցաղային վեճի պատճառով:

Հայտնի է, որ զույգը վերջերս էր բաժանվել, եւ դատարանը տղամարդուն զրկել էր ընտանիքի հետ տեսակցելու իրավունքից:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ