News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրն ավելի քան 2 ժամ է անցկացրել Ուոլթեր Ռիդի անվան Ազգային ռազմական բուժկենտրոնում, գրում է The Guardian-ը:

Սպիտակ տանը հայտարարել են, որ նախագահի այցը մտնում է նրա ամենամյա զննումների ցուցակում:

ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը հայտարարել է, որ 73-ամյա նախագահին «շատ լարված 2020 թվական» է սպասվում, եւ նա ցանկացել է օգտվել ազատ հանգստյան օրից եւ բուժզննում անցնել:

Գրիշեմը չի հայտնել, թե կոնկրետ ինչ զննում է անցել նախագահը՝ նշելով միայն, որ պետության ղեկավարն իրեն լավ է զգում:

«Նախագահն առողջ է եւ էներգիայով լի: Նա չի բողոքում առողջությունից, ինչի մասին վկայում են շաբաթական մի քանի անգամ նրա ելույթները հազարավոր ամերիկացիների առջեւ»,- նշել  է Գրիշեմը:

Նշվում է նաեւ, որ բուժկենտրոնում Թրամփը հանդիպել է Աֆղանստանում վիրավորված զինծառայողի ընտանիքի հետ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ