News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միավորված ազգերի կազմակերպությունը զգուշացրել է, որ Բոլիվիայում բռնությունը կարող է «դուրս գալ հսկողությունից», հաղորդում է Reuters-ը:

ՄԱԿ-ի անհանգստությունը կապված է երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսի աջակիցների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների հետեւանքով զոհերի թվի աճի հետ: Վերջին տվյալներով՝ զոհվել է 9 մարդ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը զգուշացրել է, որ բռնության սրացումը կարող է ժողովրդավարական գործընթացի բռնազավթման հանգեցնել:

«Ինձ մտահոգում է այն, որ Բոլիվիայում իրավիճակը կարող է հսկողությունից դուրս գալ, եթե իշխանությունները չզբաղվեն մարդու իրավունքների հարգման հարցով»,- ասել է Բաչելեթը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեքսիկայի իշխանությունները Էվո Մորալեսին քաղաքական ապաստան են տրամադրել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ