News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակիչը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա 5-ամյա տղան հերոինով պայուսակ է տարել մանկապարտեզ եւ դաստիարակին ասել, որ երբ փորձում է այդ փոշին, վերածվում է Սարդ-Մարդու, հաղորդում է Fox News-ը:

Տղան Սարդ-Մարդու պատկերով պայուսակը ցույց է տվել դաստիարակին եւ պատմել, որ այն վերցրել է իր տան հյուրասենյակից:

Առավոտյան ժամը 11:00-ին մանկապարտեզ ոստիկանություն է ժամանել: Տղային հոսպիտալացրել են եւ ավելի ուշ դուրս գրել: Ոստիկանները կապ են հաստատել երեխայի մոր հետ եւ բնակարանը հետախուզելու թույլտվություն ստացել:

Այնտեղ հայտնաբերել են երեխայի 29-ամյա հորը, որը քնած է եղել սպիտակ փոշիով պայուսակների վրա:

Արդյունքում պարզվել է, որ տղայի հայրը՝ Բեննի Գարսիան, հերոինով եւ կոկայինով 200 պայուսակ է պահել:

Տղան եւ զույգի մյուս երեխան այժմ գտնվում են պետական խնամակալության մարմինների հսկողության ներքո:

Գարսիան հերքում է թմրանյութ պահելու եւ երեխայի առողջությանը վնաս հասցնելու մեղադրանքները:

Նրա դեմ դատական նիստը կկայանա նոյեմբերի 20-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ