News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ ինժեներները Սիրիայի հյուսիում՝ Հալեպ նահանգում, տեղի բնակչության խնդրանքով սկսել են գյուղական տարածքի եւ հանդերի ականազերծումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Հայ մասնագետներն աշխատում են Այզազ բնակավայրում:

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի Հանրապետության ականազերծման հարցով մարդասիրական կենտրոնի օպերատիվ բաժնի պետ Արթուր Գաբուլյանը հայտնել է, որ ինժեներների նպատակն այն տարածքների ականազերծումն է, որոնք մարտական գործողություններից հետո ահաբեկիչների կողմից ականապատվել են:

«Տեղաբնակների խնդրանքով մենք եկել ենք այստեղ, որպեսզի ականազերծենք այն դաշտերը, որոնք ականապատվել են գրոհայինների կողմից: Մեր աշխատանքներից հետո խաղաղ բնակչությունը կարող է զբաղվել իր խաղաղ գործունեությամբ՝ անասուն արածացնել եւ ցանել այս դաշտերը»,- ասել է Գաբուլյանը՝ հավելելով, որ իրենց կենտրոնում կան սակրավորներ, որոնք զբաղվում են ականազերծմամբ, եւ բուժանձնակազմ, որը բնակչությանն օգնություն է ցուցաբերում:

Նա հայտնել է, որ ականզերծման ընթացքում մասնագետները երկու փոս են փորել: Առաջինի մեջ նետում են զինամթերք եւ պայթուցիկ սարքեր՝ բեկորներ, գլանակներ, երկրորդ փոսի մեջ՝ մետաղական իրեր:

Գաբուլյանը պատմել է, որ տեղաբնակները հայտնել են պայթեցումների մասին. զոհվել է տրակտորի վարորդ, երբ տրակտորը պայթել է հակահետեւակային ականի վրա: Նման ականի վրա պայթեցվել է նաեւ ոչխարների հոտը:

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության ականազերծման հարցով մարդասիրական կենտրոնի օպերատիվ բաժնի խմբի ավագ Ռաֆիկ Պետրոսյանը հայտնել է, որ աշխատանքներ են տարվել տեղանքի քարտեզի վրա, որում նշվում են ելակետերն ու շրջադարձային կետերը, ինչպես նաեւ պայթունավտանգ շրջանների սահմանները:

«Քարտեզի վրա նշվում են այն վայրերը, որոնք արդեն ականազերծվել են: Ամեն օր այդ քարտեզի վրա նշվում են այն սահմանները, որոնք ականազերծվում են»,- ասել է նա:

Հալեպի բնակչուհի Մադին Ամարու Շաքուրը շնորհակալություն է հայտնել հայ սակրավորներին եւ լրագրողներին պատմել, որ այժմ ավելի հանգիստ են ապրում: «Առաջ մենք այդ կողմում ոչխար չէինք արածացնում, արդեն կորցնում էինք անասուններին… Շնորհակալություն տղաներին, որ մեզ ազատեցին ականներից եւ ռումբերից: Մենք պետք է շուտ սկսենք վարուցանքը, սակայն վախենում ենք… Մենք գրեթե կես տարի սպասել ենք սակրավորներին, ամենուր օգնություն ենք խնդրել, եւ վերջապես մեզ լսեցին»,- պատմել է նա:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ