News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 06
USD
477.94
EUR
530.13
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 17-ին, Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում  այցելեց Նոր Հաճն, որտեղ ծանոթացավ սուբվենցիոն ծրագրի շրջանակում կատարվող մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքներին։

Հասնելով Նոր Հաճն՝ Նիկոլ Փաշինյանը նախ հարցրեց նախօրեին տեղի ունեցած երեխաների ու նրանց տատիկի ողբերգական մահվան մասին։

Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը հաստատեց, որ ողբերգությունը տեղի է ունեցել շմոլ գազից թունավորման հետեւանքով։

Այնուհետեւ վարչապետին ցույց տվեցին հիմնանորոգմանը ենթակա մարզադպրոցը, որին կից գտնվում է նաեւ մարզադաշտ։

Քաղաքապետը բացատրեց Նիկոլին Փաշինյանին, որ քաղաքի դպրոցներում մարզադահլիճ չկա։

Քաղաքապետի խոսքով՝ մարզադպրոցը հատկապես կարեւոր է երկու դպրոցների համար։

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը մուտք գործեց ապագա մարզադպրոցի տարածք, որում ընթանում են հիմնանորոգման աշխատանքները։

Ի պատասխան վարչապետի հարցին՝ վերանորոգման ծրագրով զբաղվող պաշտոնյաները նշեցին, որ մարզադպրոցը կունենա հանդերձարան եւ ցնցուղ։

Նրան նաեւ հայտնեցին, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում մարզադպրոցի ներսում աշխատանքները կսկվեն ձմռանը դրսի աշխտանքները ավարտելուց հետո։

Նիկոլ Փաշինյանը նաեւ զննեց մարզադպրոցին կից գտնվող մարզադաշտը։

«Խնդիրը կարելի է բաժանել երկու մասի», - ասաց նա՝ հաստատելով, որ այն կարելի է լուծել Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, ինչպես նաեւ եռակողմ ձեւաչափով՝  նաեւ կառավարության մասնակցությամբ։

Բացի այդ նրա խոսքով՝ մարզադաշտը մեկ խնդիր է, իսկ դաշտը, որի տարածքում երեխաները ֆուտբոլ են խաղում՝ մեկ այլ խնդիր։

Քաղաքապետը նշեց, որ այս տարի որոշեցին զբաղվել մարզադահլիճով, որից հետո կանցնեն մարզադաշտի խնդրի լուծմանը։

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզում էր, նա ծանոթացել է մարզի մի քանի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում ներդրողների հետ աշխատանքը հեռու է իրական աշխատանքից. «Բարգավաճ Հայաստան»
Մեր նպատակները, հնարավոր է, համընկնում էին…
Հայաստանում ուղիղ օտարերկրյա ներդրումները կազմել են 32 մլրդ դրամ. պատգամավոր
Դրանում է կայանում տարբերությունը ֆինանսական միջոցների արտահոսքերի եւ ներհոսքերի միջեւ…
Մեր հայրենակիցները պիտի Հայաստան բերեն ոչ թե միլիոններ, այլ միլիոնավոր լավ գաղափարներ ու ծրագրեր. Վարչապետի խորհրդական
Վերջերս հանդիպեցի մի մարդու, ով հեղափոխությունից հետո ցանկանում էր վերադառնալ Հայաստան եւ զբաղվել այս բիզնեսով…
Աբու Դաբիի թագաժառանգը հանդիպել է Հայկ Մարությանի և Մեսչյանի հետ, կես ժամ անց հիասթափված հեռացել են. Ծառուկյան
Նա անդրադարձավ Երեւանի կենտրոնում հյուրանոց կառուցելու պատմությանը, որը ձգվում է տարիներով...
«Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, ոչ մեկը չի կարա ռիսկ անի ինձ նման բան ասի. Ես մնացածի նման չեմ». ԲՀԿ առաջնորդ
Երեւանի քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը կես ժամ, մարդիկ հիասթափված դուրս են եկել…
Նորարարները բողոքում են իշխանություններից՝ մենք ստիպված ենք պարտիզանական պայքար մղել
Նա ընդգծեց, որ նախարարությունները Հայաստանում աշխատում են հիմնվելով երկու սկզբունքների վրա․․․
Ամենաշատ