News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Նոր սերնդի Land Rover Range Rover ամենագնացը կդառնա մոդելի կեսդարյա պատմության մեջ տեխնիկապես ամենաառաջադեմ մոդելը, գրում է Motor-ը:

Jaguar Land Rover կոնցերնը մտադիր է մեծացնել ֆլագմանական մոդելի հանդեպ հետաքրքրությունը օպցիաների բազմազանության, լայն սրահի եւ բարձր կատարողականության էլեկտրիֆիկացված ուժային սարքավորումների հաշվին:

Հայտնի է, որ 5-րդ սերնդի Range Rover-ը կնախագծվի MLA մոդուլային պլատֆորմի շուրջ, որը թույլ կտա օգտագործել 2 էլեկտրական շարժիչներ:

Նորույթը կունենա հիբրիդային սարքավորումներ հիմքում ավանդական ներքին այրման շարժիչով, իսկ ավելի ուժ վաճառքի կհանվի լիովին էլեկտրական տարբերակը: Ակնկալվում է, որ ավտոմեքենայի հատակին կտեղադրվի 100 կիլովատ ժամ հզորությամբ մարտկոց, ինչը էլեկտրական Range Rover-ին թույլ կտա առանց լիցքավորման զարգացնել ավելի քան 480 կմ արագություն:

Jaguar Land Rover-ի շեֆերը մտահոգված են SUV սեգմենտում մրցակցության կապակցությամբ այնպիսի մոդելների կողմից, ինչպիսիք են՝ Bentley Bentayga եւ Rolls-Royce Cullinan, եւ հույս ունեն մարտահրավեր նետել լյուքսային բրենդներին: Նոր Range Rover-ի առանձնահատկություններից մեկը կլինի ճկուն ճարտարապետությունը՝ էկոլոգիապես մաքուր ուժային ագրեգատների օգտագործման հնարավորությամբ:

Բրիտանական Սոլիհալլ քաղաքում Jaguar Land Rover-ի գործարանում, որտեղ հավաքվում է նոր Range Rover-ը, արդեն ներդրել են մոտ 500 մլն ֆունտ սթեռլինգ: Ակնկալվում է, որ 5-րդ սերնդի Range Rover-ի չափավոր հիբրիդային եւ վերալիցքավորվող հիբրիդային տարբերակների պրեմիերան կկայանա 2021 թվականին, իսկ էլեկտրական ամենագնացի պրեմիերան՝ 2022-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս հաշվարկել բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծման գինը․ ՊԵԿ
Հունվարի 1-ից սպասվող փոփոխությունները` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվական հոլովակում․․
McLaren-ը 2,9 վայրկյանում «հարյուր» արագություն բացող սուպերքար է ներկայացրել
McLaren 620R-ն ունի նույն 3,8 լիտրանոց V8 շարժիչը․․․
Մասկը Լոս Անջելեսի փողոցներով անցել է Tesla Cybertruck նոր էլեկտրապիկապով
Իլոն Մասկը Լոս Անջելեսի փողոցներով անցել է նոր էլեկտրապիկապով...
Պետք է հասկանանք՝ աջ ղեկի տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում․ Մհեր Գրիգորյան
Որոշակի անհանգստություն կա այդ հարցի հետ կապված, որովհետև, այնուամենայնիվ․․․
Շումախերի չեմպիոնական Ferrari-ն աճուրդում վաճառվեց 6,6 մլն դոլարով
Միխայել Շումախերի չեմպիոնական Ferrari-ն վաճառվեց աճուրդում...
Volkswagen-ը նոր կոմպակտ քրոսովեր է ներկայացրել
Նախկինում ենթադրվում էր, որ մեքենան կստեղծվի բացառապես Բրազիլիայի համար․․․