News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արցախի բանակի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանը Արցախում հիմնել է «Վստահություն» անունը կրող կուսակցությունը: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել այսօր` նոյեմբերի 17-ին:

«Հարգելով գործող կուսակցությունների ծրագրերն ու գաղափարները, հաշվի առնելով ժամանակի պահանջ եւ հասարակությանը այլընտրանք տալու գերնպատակը որոշում ենք կայացրել ստեղծել նոր` «Վստահություն» անունը կրող կուսակցություն` դեավանելով ազգային- պահպանողական գաղափարներ: Մեր գաղափարախոսության առանցքն է պատմականորեն ձեւավորած հիմնադիր արժեքների ու բարոյական  նորմերի պահպանումը: Մեր նպատակը` անցյալում ստեղծված, հղկված, ժամանակի փորձությունները հաղթահարած եւ արժեհամակարգ դարձած սերունդներին փոխանցել»,- ասաց նա հիմնադիր համագումարի ժամանակ:

Նրա խոսքով` իրենք առաջնային են համարում անվտանգության ապահովմանն ուված գործուն քայլերը, օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, օրենքի եւ իրավունքի գերակայությունը:

««Վստահություն» կուսակցությունը հանդես է գալիս կառուցողական ընդդիմության դիրքերից եւ պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկություն ունեն որդեգրելու նոր աշխատաոճ` միավորվելով հանուն նպատակների»,-ասաց նա:

Նա հավելեց, որ Արցախին անհրաժեշտ են ոչ թե կոսմետիկ ու ձեւական, այլ բովանդակային փոփոխություններ:

Արցախի առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը չի քննարկվել։

Նշենք, որ Գրիգորի Սահակյանն իր թեկնածությունն առաջադրել էր Ստեփանակերտ քաղաքի քաղաքապետի ընտրություններում, սակայն չէր հաղթել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ