News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 13
USD
477.71
EUR
531.55
RUB
7.56
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում  այսօր` նոյմեբերի 17-ին, ծանոթացավ գազաֆիկացման ծրագրին:

Համայնքապետ Ալինա Հարությունյանն ասաց, որ սուբվենցիոն ծրագիրը մոտ 60 տոկոս արված է համայնքում:

Նոր Երզնկայում վարչապետը մոտեցավ մի կնոջ ով, ընկույզից շուջուխ էր պատրաստում եւ առաջարկեց ոչ միայն ընտանիքի համար պատրաստել, այլ նաեւ վաճառել:

Նոր Երզնկայի համայնքապետն ասաց, որ  1965 թվականին է գյուղը հիմնադրվել եւ մինչ այս ասֆալտապատում համայնքում չի եղել, Փաշինյանն էլ նրան արձագանքեց. «Պատմական այց է: 1965 թվականից գյուղում ասֆալտապատում չի եղել, հիմա սա մարդկանց  կյանքը փոխո՞ւմ է, թե՞ չէ»:

Համայնքում նրան մոտեցավ մի քաղաքացի եւ ասաց, որ ներդրողներ կան եւ ցանկանում են հյուրատուն կառուցել համայնքում, խնդրում են աջակցություն հողատարածքի տրամադրման հարցում, ինչին Փաշինյանն ասաց, որ նախ պետք է նախագիծ ներկայացնել:

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզում էր, նա ծանոթացել է մարզի մի քանի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել