News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 16
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում այսօր` նոյեմբերի 17-ին, խոշոր վթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 17:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31 կմ հատվածում, «Օազիս» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Վազգեն Ղալաչյանի վարած Mercedes C-32 AMG մակնիշի 47 QQ 747 համարանիշի և Գավառի բնակիչ, 50-ամյա Գագիկ Կարեյանի վարած Mercedes C-220 մակնիշի 35 FՏ 523 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Կարեյանի ուղևորներ, Գավառի բնակիչներ, 56-ամյա Ագոնիկ Իսկանդարյանը, 45-ամյա Օֆելյա Բեգոյանը, 61-ամյա Նվարդ Ղլիջյանը, 67-ամյա Ժանետա Մուքոյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել