News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 11
USD
478.02
EUR
529.5
RUB
7.52
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 16-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած արծաթափայլ եղևնիների գողության փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Երեկ ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Ջրվեժ գյուղի բնակիչ Անահիտ Հարությունյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք նոյեմբերի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ցանկապատից մուտք են գործել իր տան բակ և այնտեղից գողացել մոտ 30 հատ արծաթափայլ եղևնի:

Աղբյուրի տեղեկություններով` Ա. Հարությունյանն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» Պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր մասնագետ և գողացած եղևինիների արժեքը կազմում է մոտ կես միլիոն դրամ:

Տպել