News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արիզոնայում վաճառքի է հանվել ստորգետնյա միջուկային հրթիռային համալիր, որը շահագործման մեջ է մտցվել ավելի քան 25 տարի առաջ։ Այն վաճառվում է 395 հազար դոլարով, տեղեկացնում է FoxNews-ը։

Ստորգետնյա բունկերը, որտեղ մի ժամանակ գտնվել է միջմայրցամաքային բալիստիկ Տիտան II հրթիռը, որը կարող էր միջուկային մարտագլխիկ կրել, գտնվում է Կատալինայի հյուսիսում։

Ռիելտոր Գրանթ Հեմփթոնը օբյեկտը նկարագրել է որպես «ժամանակի պարկուճ» այլ դարաշրջանի համար։

Business Insider-ի տվյալներով՝ ստորգետնյա շինությունում, որը 370 քառ. մետր մակերես ունի, երեք ինքնատիպ դռներ կան, որոնցից յուրաքանչյուրը 310 կիլոգրամ է եւ կարող է դիմակայել հարվածային ալիքներին։

Ընդարձակ համալիրը կառուցվել է մոտավորապես 1963-ին, սառը պատերազմի ժամանակ, երբ գործողության մեջ մտավ «Տիտան II» ծրագիրը։ Այդ ծրագրի շրջանակում արտադրվեց 54 հրթիռ, որոնք տեղակայվեցին ՌՕՈւ երեք բազաներում։ Տիտան II-ը Ամերիկայի ամենամեծ միջուկային հրթիռն է, արձակման պատրաստ է եղել ցանկացած պահի այս հարթակներից։

«Տիտան II» ծրագիրը ապաակտիվացվել է 1982-ին, մեկ տարի հետո, երբ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հայտարարեց իր Ռազմավարական ուժերի կատարելագործման պլանի իրագործումն սկսելու մասին՝ միջմայրցամաքային ցամաքային բալիստիկ հրթիռների արդիականացման համար։ Ծրագիրը պաշտոնապես ավարտվել է 1987-ին, սկսվելուց 24 տարի հետ, երբ փակվեց վերջին օբյեկտը։ Այդ ժամանակվանից համալիրները հանվել են շահագործումից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ