News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի երեկոյան Իրանի իշխանությունները կսկսեն դրամական վճարումներ իրականացնել բնակչության ամենաաղքատ շերտերին, որոնք ավելի շատ են տուժել բենզինի գների բարձրացումից, հայտնում է ISNA գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ սուբսիդիաներ կստանան մոտ 19 մլն ընտանիքներ: Վճարումների գումարը կախված է ընտանիքի անդամների թվից:

Անցած հինգշաբթի Իրանի նավթամքերքների տեղաբաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ սովորական բենզինի մեկ լիտրի գինն աճել է 10 հազար ռիալից մինչեւ 15 հազար ռիալ (ԱՄՆ 12,7 ցենտ), իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար ամսական 60 լիտր մակարդակի սահմանափակում է մտցվել: Լրացուցիչ գնումները կարժենան լիտրի դիմաց 30 հազար ռիալ:

Այս որոշումից հետո երկրում սկսվել էին բողոքի զանգվածային ցույցեր, որոնք վերածվել էին անկարգությունների: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ձերբակալվել է մոտ հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ