News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գյումրում ավտոմաքսազերծման հերթերը և դժգոհությունները հիմնականում բանկի հետ կապված էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Արարատբանկի մեր գործընկերները նոր մասնաճյուղ էին բացել, մեկ մասնաճյուղ էր ցավոք, և ֆիզիկական ծավալների առումով հերթեր էին գոյանում»,-նշեց նա։

Անանյանը շեշտեց, որ քաղաքացիներից ոմանք բիզնես էին սկսել հերթերի մասով․ «Մեր քաղաքացիները հնարամատություն էին կիրառել, նոր բիզնես էին մտածել․ գալիս, համարանիշները հանում, գիշերը հերթ էին կանգնում, առավոտյան վաճառում էին իրենց հերթը, մենք ահազանգեցինք ոստիկաններին և հիմա կարծում եմ այդպիսի բան չկա, կարգավորվեց»։

Անանյանի խոսքով՝ նոյմեբերի վերջին հյուսիսային սահմանակետից մուտք գործող մեքենաների մաքսազերծումը ամբողջությամբ կտեղափոխվի Գյումրի․ «Նոյեմբերի վերջին կհայտարարենք, որ ավտոմաքսատան գործառույթը տեղափոխվել է Գյումրի՝ այն ավտոմեքենաների համար, որոնք հյուսիսային սահմնակետերից են մուտք գործում ՀՀ՝ Բավրա, Բագրատաշեն, Գոգավան կետերից»։

Նա նաև հայտնեց, որ դեկտեմբերի սկզբից «Հյուսիային մաքսատուն վարչության» տարածքից գործառույթը տեղափոխել  նրակառույց մաքսատուն։

Երևանում կուտակված մեքենաների մաքսազերծումը, Անանյանը կարծում է, մինչև տարվա վերջ կմաքսազերծվեն․ «Այն մեքենաները, որոնք կուտակված են Երևանում, կարծում եմ մինչև տարվա վերջ կսպառենք։ Մինչև տարեվերջ կունենանք 7-օրյա աշխատանքային գրաֆիկ, 24 –ժամյա գրաֆիկ չենք ունենա, բայց կունենանք երկարացված աշխատանքային օր, դա պետք է նաև համաձայնեցնենք ոստիկանության և բանկերի հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ