News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անհետացման սպառնալիքի տակ գտնվող սումատրական վագրը ինդոնեզիացի ֆերմերի է սպանել եւ ծանր վիրավորել զբոսաշրջիկի, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով բնության պահպանության դեպարտամենտի  ներկայացուցչին:

Սումատրա կղզում գիշատիչը 57-ամյա ֆերմերի վրա է հարձակվել սուրճի պլանտացիայում: «Ֆերմերի վրա հարձակվել են, երբ նա իր պլանտացիայում ծառ էր կտրում»,- AFP-ին ասել է պաշտոնյան:

Դրանից մեկ օր առաջ վագրը հարձակվել էր ինդոնեզիացի զբոսաշրջիկների խմբի վրա, որոնք Հարավային Սումատրայում Դեմպո լեռան շրջանում ճամբար էին ստեղծել տեղի թեյի պլանտացիայում:

Զբոսաշրջիկներից մեկին հիվանդանոց են տեղափոխել մեջքի վերքերով այն բանից հետո, երբ վագրը ներխուժել է նրա վրան:

Կարծիք կա, որ պահպանվող անտառային գոտում դեռեւս ազատության մեջ գտնվող կենդանին 15 վագրերից մեկն է, որոնք Հարավային Սումատրայում անհետացման սպառնալիքի տակ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Ամենաշատ