News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի եւ Վրաստանի հետ ստորագրված փաստաթղթերը համագործակցելու լավ հնարավորություններ են ընձեռում տարածաշրջանային մակարդակով։ Այս մասին «Սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» միջազգային համաժողովում նոյեմբերի 18-ին ասաց Հայաստանի կառավարության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝  մաքսային բարեփոխումների հետ կապված ծրագրերը գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում, այդ թվում առեւտրի եւ տվյալների շտեմարանների թվայնացման բարեփոխումները, քանի որ այդ ուղղությունը կարող է էական ազդեցություն ունենալ սահմանամերձ առեւտրի համակարգում արդյունավետության բարձրացման եւ ռիսկերի կառավարման առումով։

Փոխվարչապետն ընդգծել է համագործակցությունում տարածաշրջանային երկրների, միջազգային կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներգրավման կարեւորությունը։ Ավինյանը նաեւ նշել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի կողմից «միասնական պատուհանի» ներդրման կարեւորությունը, ինչպես նաեւ անթուղթ սահմանամերձ առեւտրի համակարգի ներդրման հետագա պլանների մասին, այդ թվում նաեւ արհեստական բանականության հնարավորությունների օգտագործման միջոցով։

Նշենք, որ նոյեմբերի 18-19-ը Երեւանում տեղի է ունենում «Սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» միջազգային համաժողովը, որի շրջանակում  Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ ստորագրվել է արձանագրություն նախնական էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման մասին՝ փոխադրամիջոցների եւ ապրանքների միջազգային տեղաշարժի վերաբերյալ, ինչպես նաեւ հուշագիր բեռնված փոխադրամիջոցների էլեկտրոնային կնիքի մասին։ Բացի այդ, Հայաստանի Պետեկամուտների եւ Իրանի Մաքսային ծառայության միջեւ ստորագրվել է փաստաթուղթ «Նախնական էլեկտրոնային տեղեկատվության համակարգի» տեխնիկական պահանջների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ