News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարությունից ՀՀ գլխավոր դատախազությանն են փոխանցվել նախարարության կարիքների համար դեղերի կոնկրետ խմբաքանակի ձեռքբերման գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր:

Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի լիարժեքությունն ապահովելու համար համապատասխան տեղեկություններ են պահանջվել նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար դեղերի ձեռքբերման գնման ընթացակարգում  «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի գծով բավարար գնահատական ստանալու համար ներկայացվել են իրավունք վերապահող կեղծված փաստաթղթեր:

Մասնավորապես՝ մասնակից ընկերությունը հանձնաժողովին ներկայացրել է «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր, համաձայն որոնց՝ ընկերությունը նախորդ տարվա ընթացքում պատշաճ ձեւով դեղորայքի եւ բժշկական այլ նյութերի մատակարարման նմանատիպ առնվազն մեկ պայմանագիր է իրականացրել:

Սակայն համապատասխան տեղեկատվական բազաների ուսումնասիրությամբ եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում այդ ընկերության կողմից դեղերի եւ բժշկական այլ նյութերի նման մատակարարման վերաբերյալ որեւէ տեղեկատվություն առկա չէ:

Այսինքն՝ ձեռք բերված տվյալներն առերեւույթ վկայում են այն մասին, որ  «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի գծով բավարար գնահատման, մրցույթում ընկերության հաղթող ճանաչվելու համար պայմաններ ստեղծելու նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պատրաստվել եւ շրջանառության մեջ դնելով՝ գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին են ներկայացվել ակնհայտ կեղծ փաստաթղթեր:

Նկատի ունենալով, որ կատարված ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ