News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք այն գծից, որ որդեգրել ենք 2017 թվականին, երբ մեր քաղաքապետի թեկնածուն եղել է Նիկոլ Փաշինյանը, չենք շեղվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նրա խոսքով, երեւի պարոն Փաշինյանի թիմում է ինչ-որ բաներ փոխվել. «Ժամանակին մենք բոլորս, այդ թվում պարոն Փաշինյանը, մեղադրում էինք Երեւանի նստարանները կարելի է ձեռք բերել 65-70 հազար դրամով եւ այստեղ կարող է լինել լուրջ կոռուպցիոն դրսեւորում, որ Տարոն Մարգարյանն իրենով է անում նստարանների ատկատը:

Այստեղ խնդիրն այն է, որ այդ նստարանները այս տարի ձեռք ենք բերել ոչ թե 160 հազար դրամով, ինչպես առաջ, այլ 164 հազար դրամով: Այսինքն եթե Տարոն Մարգարյանը կոռուպցիոն դրսեւորումների մեջ էր, ինչու են այդ նստարանները ձեռք բերվում նույն գնով, անգամ ավելի թանկ: Կարելի է Պետական վերահսկողության ծառայությունն ուղարկել եւ ստուգել բոլոր փաստաթղթերը: Եթե այդտեղ կոռուպցիա չկա, ներողություն խնդրեն Տարոն Մարգարյանից, այդ թվում նաեւ պարոն Փաշինյանը»,-հայտարարեց նա՝ հավելելով. «Կամ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կամ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ