News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մարդիկ որոշել են հավաքվել եւ ինչ-որ խնդիրներ քննարկել, այդտեղ ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի գործունեությանը:

Նրա խոսքով, եթե գաղափարախոսություն կա, կձեւավորվի ընդդիմություն, եթե չկա գաղափարախոսություն, ապա չի կարող ձեւավորվել ընդդիմություն:

«Այսօր բազմաթիվ հարթակներ կան եւ քաղաքացիներն ազատ են հավաքվել ու քննարկել հարցեր»,-հավելեց նա:

Հարցին, թե ինչու են «Իմ քայլի» շատ պատգամավորներ սուր արձագանքեցին «Վերնատան» համաժողովին, «Իմ քայլի» պատգամավորն արձագանքեց, որ իր թիմակիցներն ուրվականներ չեն, կոնկրետ մարդիկ են եւ այդ հարցը կարող են հենց իրենց տալ. «Եթե որեւէ պատգամավորի գրառման մեջ տագնապ եք տեսնում, կարող եք հենց իրեն հարցնել: Եթե «Վերնատան» օրակարգը առկա խնդիրները վեր հանելն է, ապա կամայական քաղաքացի իրավունք ունի խոսել այդ մասին, կազմել թիմ, հարցեր բարձրաձայնել»:

Նա չհամաձայնեց, որ Հայաստանում միապետություն է եւ բոլոր հարցերը մեկ մարդ է որոշում. «Դա իրենց կարծիքն է, նրանք իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը»,-ասաց պատգամավորը:

Տպել
Ամենաշատ