News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Քուվեյթի էմիրը շեյխ Ջաբեր ալ Մուբարաք ալ Սաբահին կրկին վարչապետ է նշանակել անցյալ շաբաթ կառավարության հրաժարականից հետո: Սակայն պաշտոնանկ է արել 2 նախարարների, որոնք իշխող ընտանիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին:

Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահը շեյխ Ջաբերին խնդրել է նոր կառավարություն ձեւավորել, հայտնում է պետական լրատվական գործակալություն KUNA-ն: Շեյխ Ջաբերը անցյալ շաբաթ կառավարության հրաժարական էր ներկայացրել, երբ օրենսդիրները անվստահության քվե էին պահանջել ՆԳ նախարարի համար:

Էմիրը հրամայել է իր որդուն՝ շեյխ Նասեր Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահին հեռացնել պաշտպանության նախարարի պաշտոնից եւ ազատել է ՆԳ նախարար շեյխ Սաբահ ալ Հալիդ ալ Սաբահին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ