News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մի քանի իրավապաշտպան խմբեր դատի են տվել Մյանմայի ղեկավար, նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժիին կառավարության քաղաքականությունը վերահսկելու համար, որը «հակվել է վերացնելու ռոհինյա մուսուլմաններին, տեղեկացնում է Independet-ը։

Հայցը ներկայացվել է Արգենտինայում, «ունիվերսալ իրավազորության» պատրվակով, որը վերաբերում է ռազմական հանցագործություններին եւ մարդկության դեմ հանցագործություններին, որոնք կարող են օրենքով դիտարկվել ցանկացած երկրում։

Հայցում նաեւ հիշատակվում են զինվորականները եւ կառավարությունների առաջնորդները, որոնք հավերժացրել են ռոհինյա ժողովրդի դեմ հանցագործությունները։

«Տասնամյակներ շարունակ Մյանմայի իշխանությունները փորձել են վերացնել մեզ՝ սահմանափակելով մեր գետտոն, ստիպելով մեզ փախչել մեր հայրենի երկրից եւ սպանելով մեզ»,- ասել է Մեծ Բրիտանիայում Բիրմայական ռոհինյա կազմակերպության նախագահ Թուն Հինը։

Ռոհինյան մուսուլմանական փոքրամասնություն է գերազանցապես բուդդայական Մյանմայում։ Ավելի քան 1 մլն ռոհինյա է ապրում Ռաքհայն նահանգում եւ չի ճանաչվում որպես Մյանմայի քաղաքացի։

Հայցում նշվում է, որ ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են 2017 թվականին, ինչպիսին են գյուղերի հրդեհումները, սպանությունները, խմբային բռնաբարությունները եւ ռոհինյաների կտտանքները, կատարվել են զինվորականների կողմից, իսկ քաղաքացիական առաջնորդ Աուն Սան Սու Չժին պատասխանատու է մի շարք միջոցների համար, որոնք հանգեցրել են ռոհինյաների մարգինալացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ