News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Ես այսօր նկատեցի, որ Գեւորգ Կոստանյանը, կարծես թե, միտք չունի վերադառնալ Հայաստան, ամեն ինչ արեք, որ գա եւ նախաքննական մարմնին տեղեկություններ տա: Այս մասին, այսօր՝ նայեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Եթե իր հետ կապված հարցեր կան, ինքը պարտավոր է գալ: Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազը չէ, որ որոշի՝ ում կանչել, ում ոչ: Հեչ պետք չի Էյնշտեյնի հայտնի աֆորիզմների հետեւում ցույց տա, որ ինքն այնքան կարեւոր է, որ իրեն փորձում է հավասարեցնել Էյնշտեյնին: Ինքն էլ է գիրք կարդում, այլ մարդիկ էլ են գիրք կարդում: Գիրք կարդալու մեջ չի խնդիրը, այլ նրա մեջ, թե ամեն մարդ պատասխանատվություն կրելո՞ւ է իր արած քայլերի համար: Հիմա եկել է պատասխան տալու ժամանակը, թող գա ու պատասխանի նախաքննության մարմնի հարցերին»,-ասաց նա:

Քոչարյանը նաեւ հավելեց. «Նախկինում երբ ապօրինությունների էին դրդում զինվորականներին, ներքին զորքերի ծառայողներին եւ հիմա նախաքննության մարմինը ձեռք է բերել ապացույցներ, որի պատասխանները պետք է գտնի նաեւ Գեւորգ Կոստանյանի մոտ: Կարող է միլիոն գիրք կարդա, բայց պետք է գա եւ նախաքննության մարմնի հարցերին պատասխանի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ