News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Ես Արցախ ասելով հասկանում եմ ինքս ինձ: Արիության մեդալակիր, բազկամարտի աշխարհի առաջնության եռակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, հայ սպա, հետախույզ Սարգիս Ստեփանյանը «Հաղթանակած» երիտասարդական շարժման «Հաղթանակած ուղի» խորագիրը կրող համահայկական համաժողովին պատմեց իր անցած ողու եւ իր հայրենասիրության իր պատկերացումների մասին:

«Այն ժամանակ, երբ Շուշին ազատագրել էին, ես 9 տարեկան էի եւ գտնվում էի Շուշիում ընտանիքիս հետ միասին: Նոր ազատագրված մեր Շուշին, փլված, չգիտեմ ավերակների մեջ էր գտնվում: Մենք այնտեղ էինք, որովհետեւ հայրս մտածում էր` ինքը որտեղ էլ որ լինի, թեկուզ դժվարության մեջ ընտանիքը պետք է լինի իր կողքին»,-ասաց նա:

Սարգիս Ստեփանյանի ասաց, որ ինքն իրեն հայրենիք է համարում. «Այն մարդը, ով կարողանում է սրտացավ լինել իր հայրենիքի նկատմամբ եւ կարողանում է քարը քարին դնել` ծառ տնկելով, բարի գործ կատարելով, դա արդեն ամեն ինչ է»:

Տպել
Ամենաշատ