News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պատրաստ է Բելառուսի հետ վիզային ռեժիմը պարզեցնելու համաձայնագիր ստորագրել։ ԵՄ խորհրդի համապատասխան որոշումը նոյեմբերի 18-ին հրապարակվել է Եվրոպական միության պաշտոնական ամսագրում, եւ այսպիսով, ուժի մեջ է մտել։

Գործընթացը լրիվ ավարտելու համար դեռեւս անհրաժեշտ է գնահատել կենսաչափական անձնագրերի տրամադրման բելառուսական համակարգի անվտանգությունն ու ամբողջականությունը, նշված է փաստաթղթում, տեղեկացնում է DW-ը։

Վիզային համաձայնագրի առաջիկա ստորագրման մասին որոշումը կայացվել էր հոկտեմբերի 14-ին։ Այն նախատեսում է Բելառուսի քաղաքացիների համար շենգենյան կարճատեւ վիզայի արժեքը 80 եվրոյից կրճատել մինչեւ 35 եվրո։ Բացի այդ, քաղաքացիների որոշ խմբի՝ մինչեւ 12 տարեկան երեխաների, աշակերտների եւ ուսանողների, կրթական ուղեւորության մեկնողների, մինչեւ 25 տարեկան հետազոտողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մշակութային կամ կրթական միջոցառումներին մասնակցողների համար  շանգենյան վիզան անվճար կլինի։

Թե երբ կստորագրվի ԵՄ-ի եւ Բելառուսի միջեւ վիզային ռեժիմը պարզեցնելու համաձայնագիրը, դեռեւս հայտնի չէ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ