News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախատեսվում է արդիականացնել Մեղրու սահմանային անցակետը, ինչը շատ կարեւոր է Հայաստանով արդյունավետ տարանցման համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 18-ին ասաց Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը։

Նա նշեց, որ Մեղրու սահմանային անցակետից ճանապարհը 5-6 ժամ  է տեւում, եւ հասկանալի է, որ հարկավոր է ներդրում անել ենթակառուցվածքի զարգացման մեջ, մասնավորապես, բեռների ձեւակերպման եւ մաքսային հայտարարագրերի լրացման բարելավման ուղղությամբ։ «Իրանից Հայաստան կամ Եվրասիական տնտեսական միության երկրներից Հայաստանով տարանցմամբ բեռներ փոխադրող բեռնատարների համար ավելի քիչ ժամանակ է պահանջվում, քանի որ, լրացնելով մաքսային հայտարարագիրը մեկ անգամ՝ անհրաժեշտ չի լինի այն լրացնել երկրորդ անգամ։ Կգործի էլեկտրոնային հայտարարագրման համակարգը, ինչը նույնքան ժամանակ կխնայի, որքան, օրինակ, կարելի կլիներ խնայել շնորհիվ ավելի որակյալ ճանապարհի կամ ավելի արդյունավետ սահմանակետի։ Կարեւոր է նաեւ այն, որ կներդրվի «մեկ պատուհանի» համակարգ, ինչը կնվազեցնի նաեւ կոռուպցիոն ռիսկերի մակարդակը»,- նշեց նա։

Մարյասինի խոսքով՝  Վրաստանի եւ Իրանի հետ Հայաստանի ստորագրած փաստաթղթերը մաքսային ծառայությունների միջեւ տեղեկատվության օգտագործման մասին թույլ կտան արագացնել սահմանն անցնելու ժամանակը ե՛ւ ուղեւորների, ե՛ւ բեռնատարների համար, ինչը շատ կարեւոր է այն բարեփոխումների համատեքստում, որոնք Հայաստանն իրականացնում է պետական ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաեւ ԵՏՄ-ում ինտեգրման զարգացման համատեքստում։ «Թվային լուծումները մաքսային համակարգում ապագայի քայլ են Հայաստանի համար, ինչը նշանակում է երկրի տնտեսության աճ եւ զարգացում, ներդրումների հոսք։ Միեւնույն ժամանակ, բիզնեսը պատկերացում կունենա երկրի մասին որպես ժամանակակից պետություն, որը կարող է բեռներ թողնել ոչ թե օրերի, այլ ժամերի, իսկ հեռանկարում՝ նաեւ րոպեների ընթացքում»,- ամփոփել է նա։

Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 18-19-ին տեղի է ունենում «Սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» միջազգային համաժողովը, որի շրջանակում Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ ստորագրվել են արձանագրություն նախնական էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման մասին փոխադրամիջոցների ու ապրանքների շարժի վերաբերյալ, ինչպես նաեւ հուշագիր բեռնված փոխադրամիջոցների համար էլեկտրոնային կնիքի ներդրման պատրաստակամության մասին։ Բացի այդ, Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի եւ Իրանի Մաքսային ծառայության միջեւ ստորագրվել է փաստաթուղթ «Նախնական էլեկտրոնային տեղեկատվության համակարգի» տեխնիկական պահանջների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Ամենաշատ