News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խստորեն կարձագանքի երկրում ցանկացած հուզումների, որոնք սպառնում են իրանցի ազգի անվտանգությանը, փոխանցում է Mehr-ը: 

ԻՀՊԿ-ն իրանցիներին կոչ է արել չենթարկվել «թշնամիների սատանայական կոչերի ներգործությանը, որոնք նրանց դրդում են միանալ Իրանում կայունության եւ անվտանգության պահպանման ճանապարհին անդորրի խախտմանը»:

ԻՀՊԿ-ն նշել է, որ կօգնի ապահովել իրանական քաղաքներում անվտանգությունը եւ կայունությունը, պահպանել ազգի միասնությունը, հստակ արձագանքել ազգի պահանջներին:

ԻՀՊԿ հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ-ն է գլխավոր մեղավորը, որն աջակցում է հակահեղափոխական ուժերին եւ խախտողներին, որոնք հրահրել էին ամբողջ երկրում վերջին անկարգությունները:

Անցած հինգշաբթի Իրանի նավթամքերքների տեղաբաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ սովորական բենզինի մեկ լիտրի գինն աճել է 10 հազար ռիալից մինչեւ 15 հազար ռիալ (ԱՄՆ 12,7 ցենտ), իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար ամսական 60 լիտր մակարդակի սահմանափակում է մտցվել: Լրացուցիչ գնումները կարժենան լիտրի դիմաց 30 հազար ռիալ:

Այս որոշումից հետո երկրում սկսվել էին բողոքի զանգվածային ցույցեր, որոնք վերածվել էին անկարգությունների: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ձերբակալվել է մոտ հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Իրանում հայտարարել են ավելի քան 20 հազար ցուցարարի ներում շնորհելու մասին
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ․․․
Ամենաշատ