News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդեն քանի օր է ուսումնասիրում եմ Երեւանի 2020 թվականի բյուջեի նախագիծը, ահագին հարցեր ունեմ, որի մասին հերթով, կարգով խոսելու եմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Ուրեմն, մի զավեշտալի թիվ ասեմ, բռնվեք, որի մասով ոչ մի բացատրություն չկա. թիվ 48 կետով սահմանված ՀՐԱՏԱՊ ԼՈՒԾՈՒՄ պահանջող ընթացիկ աշխատանքներ իրականացնելու համար 2019-ի բյուջեով նախատեսված էր 30 մլն դրամ /2019-ի բյուջեն նախկինների բյուջեն է եղել, չմոռանաք/, հիմա ի՞նչ եմ տեսնում, էս ՀՐԱՏԱՊԻ փողը ավելացրել են 325 միլիոնով... սա աբսուրդ է, կանխատեսումների եւ բյուջեի կազմման անհասկանալի ու չբացատրված, փակագծերը չբացված մի թիվ:

Ասենք ի՞նչ հիմքով է հրատապ ծախսի բյուջեն դառել 355 միլիոն դրամ, այն դեպքում երբ 2019-ին եղել է 30 միլիոն...Հրատապ ասելով ի՞նչ նկատի ունենք, կամ 2019-ին ի՞նչ նախադեպեր ենք ունեցել, որի հիմքով գումարը ավելացել է մոտ 12 անգամ: Սա առաջիկա քննարկումների դեռ մեկ կետ... մնացածը հաջորդիվ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ