News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միակ մտավախությունն այն է, որ այդ հրաշալի անունը ինչ-որ ձեւով չի համընկնում իրենց հավաքի բովանդակությանը: Այս մասին, այսօր՝ նայեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի գործունեությանը:

«Վերնատուն» ասելով մենք նկատի ունենք Կոմիտասին, Թումանյանին, Իսահակյանին, այն ժամանակվա մեր բոլոր մեծերին: Այն ժամանակ հավաքված մտավորականները հաստատ իշխանության խնդիր չէին լուծում: Այսօրվա «Վերնատուն» անվանումով ակումբը մի քիչ չի համապատասխանում, որովհետեւ ես նայեցի քննարկվող հարցերը, նաեւ խնդիրները, որոնք կապված էին բանակի հետ կապված ինչ-որ մտահոգությունների հետ: Այդ մարդիկ այն ժամանակ պետք է հավաքվեին, գուցե այլ անվանումով, ու իշխանություններին ասեին՝ էս ի՞նչ եք անում, մի արեք»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ