News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

International SOS կազմակերպության անվտանգության հարցերով փորձագետները կազմել են 2020 թվականին ճանապարհորդելու համար ամենավտանգավոր երկրների ցուցակը, գրում է Daily Mail-ը։

Վարկանիշը կազմելիս նրանք հաշվի են առել ճանապարհներին իրավիճակը, անվտանգությունը եւ բժշկական գործոնները։

Կազմակերպության հակավարկանիշում առաջին տողերը զբաղեցրել են Լիբիան եւ Սոմալին, համաձայն փորձագետների կողմից կազմված «ճանապարհորդությունների ժամանակ վտանգների քարտեզի»։

Այս երկու երկրներն էլ առաջ քաշված յուրաքանչյուր պահանջի համար ամենաքիչ միավորներն են հավաքել։

Հաջորդ տարի ճանապարհորդությունների համար ամենավտանգավոր երկրների ցուցակում են հայտնվել նաեւ Աֆղանստանը եւՎենեսուելան, որոնք ամենաքիչ միավորներն են հավաքել անվտանգության տեսակետից։

Բժշկական տեսակետից մասնագետները բարձր վտանգավորություն պարունակող են համարել աֆրիկյան երկրները՝ Նիգերիան, Գվինեան, Սիերա Լիոնեն, Լիբերիան, Հարավային Սուդանը, Էրիթրեան եւ ՀԱՀ-ը։

Որպես հակավարկանիշի «հաղթող»-երկրների հակակշիռ՝ որոշվել են նաեւ ճանապարհորդությունների համար առավել անվտանգ երկրները։ Այդ ցուցակում են հայտնվել բոլոր հյուսիսային պետությունները, իսկ ամենավերեւում՝ Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Իսլանդիան։

Նշվում է, որ այս երկրներում ռիսկը նվազագույն է բոլոր երեք կետերով՝ բժշկական խնդիրների, ճանապարհներին իրավիճակի եւ անվտանգության առումով ընդհանրապես։

Անվտանգության առումով ամենաշատ միավորները հավաքել են Շվեդիան եւ Գրենլանդիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ