News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 08
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Իսպանացի բռնակալ Ֆրանսիսկո Ֆրանկոն (1892-1975թթ․) իր կնոջը՝ Կարմեն Պոլոյին եւ դստերը՝ Կարմենին 28,5 մլն պեսետ եվրոյի ժառանգություն է թողել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով El Mundo-ին։

Ըստ լրատվամիջոցի՝ այդ գումարն այսօրվա դրությամբ համարժեք է 1,8 մլն եվրոյի։ Նշվում է, որ կտակը կազմվել է 1968թ․ փետրվարի 20-ին, այսինքն բռնակալի մահվանից մոտ ութ տարի առաջ։ Փաստաթղթում հիմնականում խոսվում է անշարժ գույքի, այդ թվում Սադա քաղաքում կալվածքի մասին։

Ֆրանկոյի անձի հանդեպ հատուկ ուշադրությունը կրկին սեւեռվել էր Մադրիդի մոտակայքում «Ընկածների հարթավայր» հուշահամալիրից նրա աճյունը տեղափոխելուց հետո։ Արտաշիրմումը կատարվել է հոկտեմբերի 24-ին։ Պրոցեդուրայից առաջ համալիրը այցելուների համար փակվել է։ Դագաղը, որի մեջ 44 տարի առաջ թաղվել էր դիկտատորը, հանելու համար բարձրացվել է գերեզմանը ծածկող 1,5 տոննայանոց գրանիտե սալիկը։ Այնուհետեւ աճյունը ուղղաթիռով տեղափոխվել է Մինգորուբիոյի գերեզմանատուն, որտեղ կրկին հուղարկավորվել է։

Արարողությունն անցկացվել է մամուլի համար փակ պայմաններում։ Դրան մասնակցել են Ֆրանկոյի ընդամենը 22 հարազատներ։ Մինչեւ թաղելը կատարվել է հրաժեշտի արարողություն։ Բռնակալի թաղման նոր տեղը գտնվում է դամբարանում, որտեղ 1988թ․ թաղվել էր նրա կինը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ