News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արեւելքում երեք երեխա լճակից չպայթած արկեր եւ փափմուշտներ են որսացել, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվանից են մնացել, տեղեկացնում է BBC-ն։

Նշվում է, որ երեխաներին հաջողվել է դուրս բերել վտանգավոր գտածոն հզոր մագնիսի օգնությամբ։

Միջադեպը տեղի է ունեցել Օրդրուֆ քաղաքի մոտ։ Երեխաները ոստիկանություն են կանչել, որը շրջափակել է տարածքն ու հասարակությանը հորդորել նման բան գտնելու դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա չպայթած արկերը եւ ռումբերն այնքան էլ հազվադեպ գտածո չեն Գերմանիայում։ Նման դեպքերում ամենից հաճախ ոստիկանությունը տարհանում է տեղի բնակչությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ