News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախում ականի պայթյունից վիրավորում է ստացել ժամկետային զինծառաոյող Աբրահամ Սադյանը։ Լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Զինծառայողը Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է։ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ հանդիպել է զինծառայողի ընտանիքի անդամներին։

«Կարծեմ մոտ մեկ տարի է, որ ծառայում է։ Իմ ունեցած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ կեսօրին։ Վիրահատությունը կատարվել է Մարտակերտում, ոտքը ծնկից ներքև անդամահատել են, այնուհետեւ տղային տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ։ Երեկ եղել եմ իրենց գյուղում, հանդիպել  ծնողների հետ, ծնողն էլ գնացել է տղայի մոտ»,–  ասաց Մանուչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ