News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսում խորհրդարանական ընտրություններում միջազգային դիտորդները հայտարարել են, որ ընտրություններն անցել են հանգիստ, սակայն ուղեկցվել են ընտրական գործընթացի օբյեկտիվության հանդեպ կասկածներով, հայտնում է DW-ը։

«Հիմնական ազատությունները չէին պահպանվում, իսկ ընտրական գործընթացի օբյեկտիվությունը պատշաճ կերպով երաշխավորված չէր Բելառուսում խորհրդարանական արտահերթ ընտրություններում, չնայած գրանցված թեկնածուների թվի աճին»,- այսպիսի եզրահանգման են եկել միջազգային դիտորդները Բելառուսում նոյեմբերի 17-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իրենց նախնական զեկույցում։

ԵԱՀԿ հատուկ համակարգող Մարգարետ Սեդերֆելդը երկուշաբթի, նոյեմբերի 18-ին, Մինսկում հայտարարել է, որ ընտրություններն անցել են հանգիստ պայմաններում, սակայն չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային կարեւոր չափանիշներին։ Նրա խոսքերով, դիտորդները նշել են ինքնարտահայտման, հավաքների եւ ասոցիացիաների հիմնարար ազատությունների ընդհանուր անտեսման մասին։ Ընդ որում, մեծ թվով թեկնածուներ են ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել, սակայն նրանց մասնակցությունը սահմանափակվել է։

Այս ընտրությունները, ԵԱՀԿ ներկայացուցչի կարծիքով, ցույց են տվել «ժողովրդավարական պարտավորությունների պահպանման լիակատար բացակայություն»։ «Պետության մեջ, որտեղ խորհրդարանի իրավասություններն ու անկախությունը սահմանափակ են, իսկ ինչպես ընտրողների, այնպես էլ թեկնածուների հիմնարար ազատությունները ճնշվում են, վտանգ կա, որ խորհրդարանական ընտրությունները կարող են ձեւականության վերածվել»,- ընդգծել է Սեդերֆելդը։

ԵԱՀԿ ներկայացուցիչները հերթական անգամ եկել են այն եզրակացության, որ Բելառուսի իրավական բազան ժողովրդավարական ընտրություններ չի երաշխավորում։

Դիտորդների կարծիքով, անցյալ ընտրություններից հետո դրսեւորվել են ընտրական օրենսգիրքը փոխելու որոշակի ջանքեր, սակայն որեւէ կոնկրետ քայլ բելառուսական իշխանությունը չի արել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ