News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունն ընդդեմ «Անելիք բանկ»-ի դատական գործը Հայաստանի Հանրապետության պատմության եւ բանկային համակարգի պատմության մեջ աննախադեպ գործ է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

«Առաջին կարեւոր հանգամանքն այն է, որ Հայաստանի Հանրապետության պատմության եւ բանկային համակարգի պատմության մեջ չի եղել նման մեծության դատական գործընթաց եւ այդ առումով աննախադեպ է։ Թեեւ տվյալ դատական գործընթացը վերաբերում է «Անելիք» բանկին, բայց գործարարը եւ նրա հետ կապված կազմակերպություններն ունեն բազմաթիվ դատական պրոցեսներ եւ գործընթացներ Հայաստանի թվով 8 առեւտրային բանկերի հետ։

Այս առումով խնդիրը համակարգային բնույթ է կրում։ Սա ԱԺ-ում որակվեց, որ նման գործարարների անբարեխղճությունը վտանգում է Հայաստանի բանկային եւ ֆինանսական համակարգի կայունությունը»,-նշեց նա։

Մհեր Աբրահամյանի խոսքով՝ դատական գործի հիմքում ընկած է գույքի բռնագանձման գործընթացի կանոնակարգման մասին համաձայնագիրը, որը 2015 թվականին ստորագրվել է «Անելիք» բանկի եւ «Արզնի» ընկերության միջեւ․ «Իրականում «Բյուրակն» ընկերությունը «Անելիք»-ից վարկ է վերցրել, չի կարողացել կատարել իր վարկային պարտականությունները, որի դիմաց գրավադրված գույքը՝ «Արզնի» գործարանի տարածքը վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում անցել է բանկին: Սակայն նման դեպքերում բանկը միշտ փորձում է գտնել համագործակցության եզրեր, գույքը հետագայում տվյալ անձին կամ նրա հետ կապված ընկերության վաճառել։ Այդ համաձայնագրի էությունը դա էր, որ բանկը պարտավորվել է այդ գույքը օտարել «Արզնի» ընկերությանը կամ նրա կողմից նշված երրորդ անձին։ Այս պարտավորությունը բանկը կատարել է՝ վաճառելով տվյալ գույքը նշված երրորդ անձին, որը հատուկ այդ նպատակով ստեղծված ընկերություն էր»։

Նա հայտնեց, որ այս խնդրի հետ կապված դիմել են վարչապետին եւ ԿԲ նախագահին․ «Դիմել ենք վարչապետին եւ ԿԲ նախագահին՝ հաշվի առնելով այս գործի կարեւորությունը եւ վտանգը, որ տեսնում ենք բանկային համակարգի եւ երկրի ներդրումային միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից։ Քանի որ բանկը 100 տոկոս օտարերկրյա կապիտալով բանկ է, սա լուրջ հարց է ոչ միայն բանկի, այլև երկրի տնտեսության համար։ Մենք դիմել ենք վարչապետին եւ ԿԲ նախագահին նրանց ուշադրությունը հրավիրելու համար, որ կա լուրջ խնդիր։ Մենք չենք ակնկալում միջամտություն, քանի որ դա ընդունելի չէ մեզ համար եւ նրանց համար, մենք խնդրել ենք արագացնել դատական համակարգի բարեփոխումները բացառելու համար նման ոչ օբյեկտիվ որոշումների ընդունումը»։

Իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը նշեց, որ գործը սկիզբ է առել 2017 թվականի հոկտեմբեր ամսից։

«5 ամսում 8 դատական նիստ է եղել եւ մարտին ունեինք վճիռ բանկի դեմ, որով նախատեսվում էր բռնագանձել մոտ 22 միլիոն դոլար, որը 2018 թվականին բողոքարկել ենք վերաքննիչ դատարան, ներկայացրել ենք հիմքերը եւ 25 դատական խախտում։ Մենք մասնակի բավարարում ենք ստացել, գործը ուղարկվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը՝ նախապես նշելով, որ կողմի սխալ կար։ 2018 թվականին ստանում ենք արդեն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը կրկին մոտ 22 միլիոն դոլար բռնագանձելու մասին, մենք դա նույնպես վերաքննիչ կարգով բողոքարկել ենք, քանի որ վերաքննիչի նախանշած հարցերը լուծում չեն ստացել նաեւ այս դատարանում, եւ դատարանը մի շարք նորմերի խախտում է թույլ տվել»։

IDBank-ի Վարչության նախագահը այս ամենով հանդերձ վստահեցրել է, որ Բանկի հաճախորդներն իրենց միջոցների պաշտպանվածության տեսանկյունից որևէ խնդիր չունեն և չեն կարող ունենալ։ Բանկը զարգանում է առաջանցիկ տեմպերով․ ծրագրեր կան դուրս գալ միջազգային շուկա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ