News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է երկրի ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսի դեմ պատրաստվող մահափորձի մասին եւ խորհուրդ է տվել նրան չմեկնել Բենի տարածաշրջան, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Correo del Sur-ին։

«Բացահայտվել է հանցախումբ, որը հարձակում է պլանավորում Անյեսի վրա»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նախարար Արտուրո Մուրիլյոն՝ հրաժարվելով նշել գործի մանրամասները՝ ելնելով պետական անվտանգության շահերից։

Մուրիլյոն նաեւ հայտարարել է, որ նախարարությունը խորհուրդ չի տալիս նախագահի ժ/պ Անյեսին ծրագրված այցով մեկնել Տրինիդադ՝ տոնական միջոցառումներին մասնակցելու համար։

Բոլիվիայում հոկտեմբերի 20-ի նախագահական ընտրությունների ժամանակ Էվո Մորալեսն առաջին փուլում հաղթանակ էր տարել, սակայն նրա հիմնական մրցակից Կառլոս Մեսան չէր ընդունել քվեարկության արդյունքները։ Բոլիվիայի զինված ուժերը Մորալեսին կոչ էին արել երկրում կայունությունը պահպանելու համար հեռանալ պաշտոնից, որից հետո նա հրաժարական էր տվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ