News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 09
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Եթե որևէ զիջում չի կարող լինել, ապա այս քննարկումը չէր լինի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, դասախոսների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք պատրաստ ենք երկխոսության և ես իմ հայտարարությունների մեջ նշել եմ։ Չգիտեմ՝ որտեղից եք վերցրել, թե ասել եմ՝ որևէ զիջում չի կարող լինել։ Եթե որևէ զիջում չի կարող լինել, ապա այս քննարկումը չէր լինի։ Այո, ասել եմ, որ կան սկզբունքային հարցեր, որոնք ամբողջությամբ փոխում են օրենքի տրամաբանությունը և բնականաբար եթե կա որոշակի գործընթաց և օրենքի հիմքում դրված է որոշակի տրամաբանություն, ապա այդ տրամաբանությանը պետք է հետևել և պաշտպանել փաստերով ու փաստարկներով քո սկզբունքը, այստեղ որևէ վատ բան չկա»,-նշեց նա։

Անդրադառնալով օրենքի նախագծի մասով իրենց ուղղված դիտողություններին, Արայիկ Հարութունյանը ասաց՝  բուհերի ամփոփ որևէ փաստաթղթում հայերենի, հայ գրականության և հայոց պատմության դասավանդման դիտողություն չի եղել. «Ես այսօր խնդրել եմ ևս մեկ անգամ այդ փաստաթղթերը նայել։ Մեզ այդ հարցի հետ կապված եկել են պատմության ֆակուլտետի դիտարկումները։ Բանասիրականից ոչինչ չենք ստացել»։

Նա վրդովվեց, որ մեկ այլ կարևոր դրույթ որևէ դասախոս չնշեց․ «Որևէ մեկդ չնշեց, որ հայերենի քննությունը օրենքի նախագծով պետք է պարտադիր լինի ՀՀ քաղաքացիների համար, բա ինչի չէիք պայքարում, որ չհանեին»։

Արայիկ Հարությունյանը, արձագանքելով դասախոս Ռիտա Սաղաթելյանի՝ (ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորաքույրը) մասով կոռուպցիայի հարցին, ասաց․ «Կոռուպցիոն գործընթացը բացահայտելը բարդ գործընթաց է, բայց Ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը։ Հիմա մենք հարցումն արել ենք, կստանան նաև պատասխանները»։

Ռիտա Սաղաթելյանը նշեց, որ ինքը խոսում էր հայոց լեզվի մասին։

Նախարարը խնդրեց չընդհատել․ «Ես չեմ ընդհատել, ուրեմն բարի եղեք լսել, եթե Ձեր ականջներին հաճելի չէ»։

Տպել