News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք ասում ենք, որ հայերենը և պատմությունը մեր աշակերտները պատշաճ կերպով և բարձր մակարդակով պետք է անցնեն դպրոցներում։ Այս մասին այսօր՝  նոյեմբերի 18-ին, դասախոսների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ասում եք՝ դպրոցը կազմաքանդված է։ Իսկ բուհեր ավարտողների քանի՞ տոկոսն է պատշաճ գիտելիքով ավարտում բուհը։ Ասում եք ՝ հայերենի վատ գիտելիքով են գալիս բուհեր։ Հայերենի վատ գիտելիքով աշակերտները չեն ընդունվում բուհեր։ Առավել ևս՝ հիմա ֆիլտր է դրվելու և բոլորն են հայերեն հանձնելու։ Դուք ինքներդ եք տեսել, որ վերջին ընդունելության ժամանակ բավականին մեծ խստացումներ ենք արել և շատերը կտրվել են քննությունից։ Ասում եք՝ պաշտպանեք հայերենը, պետականությունը, իսկ 2010 թվականին, երբ օտարալեզու դպրոցներ էին բացում լեզվի մասին օրենք փոխելով, այստեղ նստածների միայն 10 տոկոսն էր պայքարում։ Ես ինքս ռուսական դպրոց եմ ավարտել  և գիտեմ՝ ինչ խնդիրներ է դա առաջացնում։ Մենք ասում ենք, որ հայերենը և պատմությունը մեր աշակերտները պատշաճ կերպով և բարձր մակարդակով պետք է անցնեն դպրոցներում»,- նշեց նա։

Նախարարն ասաց, որ որոշ փոփոխություններ նախագծում կատարվել են․ «Ձեր հիմնական թեզն ակադեմիական ազատությունների մասով այն էր, որ ըստ նախագծի՝ դեկանները կլինեն նշանակովի և պարզ է, որ նրանք կառավարվող կլինեն, նշանակված կլինեն նախարարության նշանակած ռեկտորի կողմից։ Մինչդեռ ձեր և 16 այլ ռեկտորների փաստարկն ընդունել ենք և նախագծի մեջ փոփոխված է այդ դրույթը։ Մենք խնդրել էինք սպասել  նախագծի հրապարակմանը, նոր դասադուլներ և գործադուլներ անել»։

Նախարարի խոսքով՝ փոփոխությունները կատարվում են՝ հաշվի առնելով վերջին տասնամյակում բերված առաջարկները, դիտարկումները, բողոքները, պահանջները, դիմումները․ «Մենք հո մեզանից չե՞նք հորինում,  մենք կամայական որոշումներ չենք ցանկանում ընդունել համակարգում»։

Նախարարը նշեց, որ 2022 թվականի սեպտեմբերից է նախագիծն ուժի մեջ մտնելու։

«Բանասիրական ֆակուլտետը քննարկո՞ւմ կազմակերպել է, թե ինչու են 8 բալով ընդունվում համալսարան, սա ասում եմ, որովհետև շատ հաճախ լսվում է մեկնաբանություն, ասում են, որ մարդիկ մտահոգված են աշխատատեղ կորցնելով, դա ասում են, որովհետև երբ փոփոխություններ են սկսում, Դուք հիշում եք համակարգի խնդիրները»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ