News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Արման Սարգսյանի հրամանով՝ Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։

Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի եւս մեկ հրամանով Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետի պաշտոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ