News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» ու «Լուսավոր Հայաստանի» միջեւ նոր «սագա» է հասունանում. ԼՀԿ-ում շատ դժգոհ են Փաշինյանի «անշնորհակալ, չգնահատող» կեցվածքից, մանավանդ, որ ամենակարեւոր պահերին ԼՀ-ն կանգնում է իր կողքը, երբեմն անգամ՝ իր հեղինակության հաշվին, սակայն Փաշինյանը դույզն-ինչ քննադատություն անկարող է ընդունել։

«Եթե բյուջեն կազմվել է օրենքի, համամասնությունների ֆիսկալ խախտումով, չասեի՞նք»,- հարցրեց մեր զրուցակից ԼՀԿ-ականը: Դա՞ է Փաշինյանին վիրավորել։ «Այո եւ ոչ միայն։ Նաեւ այն, որ իրեն կոշտ քննադատել է իր կաբինետում աշխատած նախարարը, ու այն ժամանակ, երբ Հայաստանում չէ Էդմոն Մարուքյանը, վեր է կենում, նման պոպուլիստական հայտարարություններ է անում, թե ԼՀ-ն թող կանգնի, ուղիղ ասի` դե՞մ է աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը, տերմինախեղդ չանի եւ այլն»:

Մանե Թանդիլյանն էլ արձագանքել էր՝ «ցավում եմ, որ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ դառնալ պետական գործիչ»: Հիմա ի՞նչ՝ դե՞մ եք քվեարկելու բյուջեին։ «Կընդունեն հարյուրից ավելի մեր առաջարկները, կողմ կքվեարկենք, ոչ` չենք քվեարկի»:

Ի դեպ, ֆինանսների նախարարությւոնից հետաքրքրվեցինք` հակվա՞ծ են ընդունել «Լուսավոր Հայաստանի» առաջարկները։ Ասացին, որ խորհրդարանից դեռ չեն ստացել այդ առաջարկները, կստանան՝ կհասկանան: Հարցին` 4-օրյա ժամկետ չի՞ տրված դրանք ընդունելու համար, ասացին. «Առնվազն 4 օր. առանձնակի սահմանափակում չկա։

Ընդ որում՝ մենք չենք նայելու, թե դա ում առաջարկն է, նայելու ենք զուտ դրանց բովանդակությանը»: Հիշենք․ բյուջեն անցնում է 50+1 ձայնով, ինչն «Իմ քայլն» ունի։ Սակայն, ըստ ԼՀ մեր աղբյուրի, Փաշինյանը ցանկանում է իր պաշտոնավարման մեկ տարին «դիմավորել» լայն կոնսենսուսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ