News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 13
USD
477.71
EUR
531.55
RUB
7.56
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հանցագործությունների թվի մեծ աճ է նկատվում: Խոսքը հատկապես վերաբերում է ծանր հանցագործություններին, որոնց թիվն աճել է 30 տոկոսով: 

Այս տարվա առաջին 9 ամիսներին տեղի է ունեցել 36 սպանություն ու 24 սպանության փորձ։ 

Ինչ վերաբերում է ընդհանուր հանցագործությունների վիճակագրությանը, ապա վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, 2019թ. հունվարսեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 18 հազար 865 հանցագործություն։ 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 17 հազար 673 հանցագործություն։ 

Ուշագրավ է նաեւ այն, որ հանրապետությունում այս տարի շուրջ 50 տոկոսով աճել են զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերը։ 

Աճ է գրանցվել նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես անձնական գույքի հափշտակությունների գծով։ 

Իշխանափոխությունից հետո հանրության մոտ կար այն մտայնությունը, թե պետք է տեղի ունենա հանցագործությունների նվազում, սակայն, ինչպես տեսնում ենք, տեղի է ունենում հակառակ գործընթացը: 

Հանցագործությունների աճը պայմանավորված է առաջին հերթին իշխանությունների կողմից վարվող քաղաքականությամբ: 

Անցած տարի տեղի ունեցած համաներման արդյունքում մեծ թվով դատապարտյալներ, այդ թվում՝ ծանր հանցագործություն կատարած անձինք, հայտնվեցին ազատության մեջ: 

Կառավարման ղեկը ստանձնելուց հետո նմանատիպ խոշոր համաներման միջոցով իշխանությունները նպատակ էին հետապնդում հասարակության ներսում իրենց համար դրական իմիջ ձեւավորել, սակայն համաներման գործընթացը թանկ նստեց հասարակության համար, քանի որ ազատվածների զգալի մասը ուղղվելու փոխարեն փաստացի շարունակեց «հին գործը»: 

Երկրում հանցագործությունների կանխմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը իջավ ցածր մակարդակի, քանի որ իշխանություններին այլ հարցեր էին հետաքրքրում. 

կոռուպցիայի դեմ պայքարի եւ աղմկահարույց որոշ գործերի բացահայտման աստառի ներքո նրանք զբաղված էին աղմկահարույց ձերբակալությունների կազմակերպման, քաղաքական շոու ապահովելու, տարբեր մարդկանց ասֆալտին փռելու, քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու եւ հասարակության շրջանում իրենց իմիջը փրկելու գործով, որն արդեն իսկ որոշ քաղաքագետներ որակել են «սիզիփոսյան աշխատանք» հայտնի ձեւակերպմամբ: 

Փոխանակ անվտանգային համակարգի ողջ ռեսուրսները դրվեին արտաքին եւ ներքին սպառնալիքների չեզոքացմանը, ներդրվում էին քրեական գործերի հարուցման, շոուների իրականացման մեջ, իսկ հետո պարզվում էր, որ այդ գործերից շատերը հիմնավորված չեն:

 Օգտվելով այս իրավիճակից՝ հանցագործ տարրերը անցնում են գործի, եւ զարմանալի չէ, որ այս օրերին շատ ենք լսում գողությունների եւ սպանությունների մասին: 

Եվ բանը հասել է նրան, որ չկա անվտանգության զգացողությունը. մարդիկ անհանգստացած են, որ ամեն պահի յուրաքանչյուր ոք կարող է դառնալ հանցագործության թիրախ: 

Բացի այդ էլ բոլոր այն մարդիկ, որոնք մասնակցություն են ունեցել անցած տարի Փաշինյանի գլխավորած շարժմանը եւ հանրահավաքներին, մտածում են, թե իրենք էլ օգուտներ պետք է ունենան, բա էլ ինչի՞ համար են հեղափոխություն արել: 

Ուստի այս մտայնությունը պատճառ դարձավ, որ շատերը սկսեցին մտածել, որ կարող են անպատիժ գործունեություն ծավալել: 

Այս օրերին իշխանության կողմից շատ է պրոպագանդվում իրենց կողմից առաջ քաշված քրեական մշակույթը քրեորեն պատժելու նախաձեռնությունը, սակայն անդրադարձ չի կատարվում այն հարցին, թե արդոք միայն այդ նախաձեռնությունը բավարար է հանցագործությունների թիվը նվազեցնելու համար: 

Հանցագործությունների թվի նվազեցմանը հասնելու համար պետք է համընդհանուր մոտեցում, որի արդյունքում ոչ միայն հանցագործությունների կանխման եւ նախականխման մեխանիզմները կթարմացվեն, այլեւ պետական քարոզչության մեջ հատուկ ուշադրություն կդարձվի օրինապահ քաղաքացիների ձեւավորման հարցին եւ մատաղ սերնդի դաստիարակությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Սորոսականների դիրքերը գնալով ամրանում են պետական կառավարման ոլորտում
Շատերը նշում էին, որ նոր իշխանությունների օրոք պետական կառույցներում Ջորջ Սորոսի «տիրապետությունը» գնալով ընդլայնվում է, եթե նաև հաշվի առնվի…
«Հրապարակ». Փաշինյանի կասկածամտության պատճառով Ոստիկանությունն ու ԱԱԾ –ն միմյանց կգաղտնալսեն
Համակարգի աշխատակիցներից մեկը մեզ բացատրեց, որ սրա իմաստն այն է, որ ոստիկանությունը գաղտնալսի ու վերահսկի…
Նիկոլի այսօրվա հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար. Արմեն Աշոտյան
Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը...
«Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է խիստ անհանգստացնող ցածր շեմի
Վարկանիշային ցուցանիշներն անհանգստացնող են…
«Փաստ». Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն
Ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չունի պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնել երկրի տնտեսությունը և սոցիալական վիճակը…
«Ժողովուրդ». ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստը
Մեր տեղեկություններով՝ երեկվա հավաքի գլխավոր թեման եղել է այսօր մեկնարկող ԱԺ արտահեեթ նիստը…