News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Այսօր հազվադեպ կարելի է հանդիպել իշխանության ներկայացուցչի կամ կողմնակցի հրապարակային ելույթի, որտեղ ելակետային փաստարկման կետը չլինի «նախկինների» մասին բացասական հիշատակումը, ինչպես նաեւ դժգոհությունն առ այն, որ այդ «նախկինները» երազում են վերադառնալ իշխանության: Միանգամից ասեմ, որ դա այս պահին անհնարին է, եւ եթե կան նման երազանքներ, ապա դրանց իրագործումը, կարծում եմ, հնարավոր կլինի ոչ շուտ, քան 10 տարի հետո:

Բայց ինքնին «նախկին» լինելու, ինչպես նաեւ իշխանության ձգտելու մեջ որեւէ արտառոց բան չկա: Հայաստանում, ինչպես նաեւ աշխարհի ցանկացած երկրում, գրեթե բոլոր քաղաքական ուժերը «նախկին» են՝ այն իմաստով, որ հասցրել են ունենալ իշխանություն կամ սերտորեն համագործակցել են օրվա իշխանության հետ:

Ընդհանրապես այսօր քաղաքական ասպարեզում են քաղաքական ուժեր, որոնք անցած 30 տարիների ընթացքում երկար կամ կարճ ճանապարհ են անցել: Թե որքանով են դրանք վարկաբեկված կամ սիրված՝ դա որոշելու համար կա մի չափանիշ՝ ընտրությունները:

Եթե հավատում ենք, որ ընտրություններն օբյեկտիվորեն արտացոլում են կուսակցությունների վարկանիշը (իսկ մենք որեւէ հիմք չունենք կասկածելու 2018 թվականի ընտրությունների արդյունքներին), ապա կարող ենք ասել, որ «Իմ քայլին» (Փաշինյանին) շատ են վստահում, ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին» վստահում են, բայց ոչ այնքան, իսկ ահա ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ մնացածի վարկանիշն առանձնապես բարձր չէ:

Բոլորը պետք է ընդունեն այդ պարզ եղելությունը եւ չփորձեն խոսել հավերժ սիրո կամ հավերժ վարկաբեկվածության տեսանկյունից: 2023 թվականին կլինեն նոր ընտրություններ, ի հայտ կգա ուժերի նոր դասավորություն, եւ հնարավոր է՝ «ներկաները» դառնան «նախկին»: Սա քաղաքական առօրյա է:

Երբ «ներկաները» օրուգիշեր խոսում են «նախկինների» թալանի մասին, դա վկայությունն է այն բանի, որ նրանք՝ այսօրվա իշխանությունները դեռեւս չեն հասել այնպիսի տպավորիչ արդյունքների, որպեսզի մոռանան մերժողական հռետորաբանությունը:
Երբ «նախկինները» բողոքում են, թե ներկա իշխանությունները խաբում են ժողովրդին, զբաղվում են պոպուլիզմով եւ մանիպուլյացիաներով, դա նշանակում է, որ «նախկինները» չունեն դրական օրակարգ ու դեռեւս, այսպես ասած, ամոքում են իրենց քաղաքական վերքերը: Իսկ թե ինչն է ավելի վատ՝ խաբել հռետորաբանությամբ, թե իշխանության գալ (մնալ) կեղծիքներով, դրա պատասխանը նույնպես հայտնի է:

…«Մեր հասարակությունում կան մարդիկ, որոնք մոլի «նիկոլական» չեն եւ միաժամանակ «նախկինների» վերադարձը չեն փափագում», – գրում է Արա Թադեւոսյանն իր սյունակում։ Համաձայն եմ հոդվածում արտահայտած թե՛ այս եւ թե՛ այլ մտքերի հետ: Բայց արի ու բացատրի դա մոլի նիկոլականներին եւ «նախկինների» վերադարձը փափագողներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շատ հարցերում ՀՀ իշխանությունների դիրքորոշումն ու հայտարարությունները տարակուսանք են հարուցում. «Ժառանգություն»
Գործող քաղաքական համակարգի աշխատանքը նրա դեմքն է, դա նրա արտացոլանքն է հայելու մեջ…
Ոչ մի հեղափոխություն Հայաստանում չի եղել. քաղաքագետ
Հայաստանում հեղափոխություն չի եղել, ասում է Անդրանիկ Միհրանյանը...
«Փաստ». Սորոսականների դիրքերը գնալով ամրանում են պետական կառավարման ոլորտում
Շատերը նշում էին, որ նոր իշխանությունների օրոք պետական կառույցներում Ջորջ Սորոսի «տիրապետությունը» գնալով ընդլայնվում է, եթե նաև հաշվի առնվի…
«Հրապարակ». Փաշինյանի կասկածամտության պատճառով Ոստիկանությունն ու ԱԱԾ –ն միմյանց կգաղտնալսեն
Համակարգի աշխատակիցներից մեկը մեզ բացատրեց, որ սրա իմաստն այն է, որ ոստիկանությունը գաղտնալսի ու վերահսկի…
Նիկոլի այսօրվա հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար. Արմեն Աշոտյան
Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը...
«Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է խիստ անհանգստացնող ցածր շեմի
Վարկանիշային ցուցանիշներն անհանգստացնող են…
Ամենաշատ