News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Նվազագույն ծախսերով Հայաստանի էներգահամակարգի զարգացման 2020-2036 թվականների պլանը» ըստ «TIMES» մոդելի՝ ենթադրում է գազի գնի բարձրացում եւ Հայկական ԱԷԿ-ի փակում։ Այս մասին Պլանի ներկայացման ժամանակ նոյեմբերի 19-ին ասաց Էներգետիկայի ռազմավարության կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը։

Փորձագետը, ներկայացնելով «TIMES» մոդելը, նշեց, որ ամենակարեւորը ՀՆԱ ցուցանիշներն են, որի աճը 2018-ին եղել է 6,75 տոկոսի մակարդակին, 2020-ին կանխատեսվում է 4,65 տոկոս աճ, իսկ 2022-ին՝ 4,5 տոկոս։ «Միեւնույն ժամանակ, էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը կավելանա միջինը տարեկան 1,7 տոկոսով՝ չնայած բնակչության նվազմանը։ Հայաստանում օգտակար էներգիայի պահանջարկի աճին նպաստում է առեւտրի ոլորտը՝ սպառման 4,4 տոկոս միջին աճով, այն դեպքում, երբ գյուղատնտեսությանը բաժին է ընկնում ընդամենը 0,2 տոկոս, իսկ արդյունաբերության ոլորտին՝ 2,2 տոկոս։ Ենթադրվում է, որ մինչեւ 2028 թվականը էլեկտրաէներգիայի կորուստները  բաշխիչ ցանցում կլինեն 8,2 տոկոսի մակարդակի, եւ այդ թիվը կմնա անփոփոխ։ Միեւնույն ժամանակ, հաշվարկված է, որ 2018-ի նեմուծման եւ արտահանման մակարդակը կպահպանվի մինչեւ 2036 թվականը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ սպասվում է, որ բնական գազի գինը սահմանին մինչեւ 2027 թվականը կբարձրանա մինչեւ 299 դոլար 1000 խորանարդ մետրի համար, եւ դրանից հետո այդ աճը կշարունակվի նույն տեմպով։ «Հայկական ատոմակայանը 2027-ից կհանվի շահագործումից, իսկ 2021-ից՝ նաեւ Հրազդանի ՋԷԿ-ը։ Ենթադրվում է նաեւ, որ 2022 թվականին «Մասրիկ-1» արեւային էլեկտրակայանը եւ գազատուրբինային «Ռենկո» կոմբինացված ցիկլի էլեկտրակայանը կներառվեն երկրի էներգետիկ համակարգում»,- ընդգծել է նա։ Վահան Սարգսյանը պարզաբանել է, որ այդ մոդելը ենթադրում է մինչեւ 2036 թվականը իրականացնել ավելի քան 40 մլն դոլարի կառուցվածքային ծախսեր։

Բացի նշված սցենարից, «Նվազագույն ծախսերով Հայաստանի էներգահամակարգի զարգացման 2020-2036 թվականների պլանում» առաջարկվում են նաեւ Հայաստանի էներգաարդյունավետության զարգացման այլ սցենարներ։ Օրինակ, դրանցից մեկով նախատեսվում է ավելացնել ՀԱԷԿ շահագործման ժամկետը 2027-ից մինչեւ 2037 թվականը 600 մլն դոլարի ներդրումների միջոցով։ Իսկ մեկ այլ սցենարով նախատեսվում է գազի գնի աճ՝ սահմանին մինչեւ 1000 խորանարդ մետրը 180 դոլար։ Կա նաեւ իրադարձությունների զարգացման տարբերակ՝ Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում ՀԱԷԿ-ի պահպանմամբ, բայց գազի գնի բարձրացմամբ մինչեւ 299 դոլար։

Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 19-ին ներկայացվեց «Նվազագույն ծախսերով Հայաստանի էներգահամակարգի զարգացման 2020-2036 թվականների պլանը» հաշվետվությունը։ Այն պատրաստվել է USAID «Շուկայի ազատականացումը եւ էլեկտրաէներգիայի առեւտուրը» ծրագրի շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ