News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ նոյեմբերի 19-ին, բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց։

Դատարանի բակում են նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ 

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ դատարանն ընդմիջեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը: Դատախազ Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության քննարկումը կշարունակվի այսօր։

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գեւորգյանը։ Յուրի Խաչատուրովը եւ Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։

Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գևորգ Բաղդասարյան, ո՞նց ես Քոչարյանի, Սեյրան Օհանյանի աչքերի մեջ նայում և անհեթեթ մեղադրանք հնչեցնում. Գեղամ Նազարյան
Դանիբեկյան Աննա, մենք իրար հետ նույն երկրում ապրելու ենք, դու ո՞նց ես կարողանում, թուղթը խփիր սեղանին, ասա՝ դուրս եկեք, հերիքա…
Դատարանը մերժեց դատախազներին բացարկ հայտնելու՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը
Հաշվի առնելով, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է հունվարի 26-ին այլ նիստի մասնակցելու մասին, հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 2-ին ժամը 13:00-ին...
Մարտի 1-ի գործով նիստի միջադեպից հետո դատախազը որպես կոմպենսացիա 100.000 ԱՄՆ դոլար է պահանջել․ Dejavu տելեգրամյան ալիք
Մարտի 1-ի գործով ընթացող դատավարական նիստին տեղի ունեցած սուր միջադեպից հետո բավական լարված և ակնհայտ ընկճված վիճակում է եղել գլխավոր դատախազի տեղեկալ Գևորգ Բաղդասարյանը․․․
Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազների բացարկի մասին միջնորդության մասով որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին
Հաջորդ նիստը կկայանա հունվարի 26-ին ժամը 13:00-ին...
Դատախազությունը չի մասնակցել Քոչարյանին Մոսկվա մեկնելու թույլտվություն տալու հարցի քննարկմանը
Նա վստահեցրեց, որ նման քննարկում չի եղել ...
Յուրի Խաչատուրով. Հարգարժան դատախազներ, դուք դավաճանի հանցակիցներն եք
2,5 տարուց մի փոքր պակաս ժամանակ է գալիս եմ այստեղ եւ չեմ հասկանում, թե ինչում եմ մեղավոր...
Ամենաշատ