News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ես ինչքան գիտեք դուք եք սպառնացել, հիմա ինչ ուզենք կասեք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ինքը միջնորդավորված սպառնացել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին՝ նշելով, որ «երեխա ունես»:

«Ինչի ինքն ասում է, որ էդպիսի բա՞ն եղել, ինքն ասում է, որ մենք ընդհանրապես խոսե՞լ ենք: Էդ ստերը որ տարածքում եք, վերջում կզգաք, որ ես էդպիսի բան չեմ արել: Ձեր տերերին ասեք ինձնից հեռու մնան, ես շատ շնորհքով մարդ եմ, հայրենասեր, հավատացյալ, երկիր սիրող»,-ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ տերեր չունի. «Իմ տերն Աստված է, ես տեր չունեմ:  Ես այն մարդկանցից եմ, որ տերեր երբեք չեմ փնտրել: Ես եմ ուրիշներին տեր լինում»:

Հարցին, թե ստացվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտո՞ւմ է, նա պատասխանեց. «Ես պաշտոն հարգող մարդ եմ, Հայաստանի վարչապետ, թագավոր, կաթողիկոս հարգում եմ, կոռեկտության մեջ եմ ինձ պահում: Ասել է, միգուցե հետագայում կզգա, որ սխալվել է: Ոչինչ, բան չկա, ես իրեն լավն եմ ցանկանում»:

Վարդան Ղուկասյանը հավելեց, որ այդ հարցով իրեն ոչ ոք չի հարցաքննել. «Բայց ինչի պետք է հարցաքննեն: Ոնց ասենք, որ հասկանաք, որ էդպիսի բան չկա: Ես հենց հիմա պաշտոնապես հայտարարում եմ, եթե այդպիսի բան են ասել, թող իրավապահները գնան ստուգեն»:

Նա ընդգծեց, որ Նազելի Բաղդասարյանի ընտանիքին հողահատկացում է արել, խանութի տեղ է տվել. «Ինքը փոքր է, կալիբրները չի բռնում»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, նկատի ունենալով Վարդան Ղուկասյանին՝ քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագծի մասին քննադատական դիտարկումներ արեց, սպառնաց ասֆալտին փռել և ծեփել պատերին բոլոր նրանց, «որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ»:

Տպել
Ամենաշատ