News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում մասնակցությունը հանցավոր խմբավորմանը կպատժվի օրենքով։ Այս մասին Ազգային ժողովի նոյեմբերի 19-ի նիստում ասաց Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով օրինագծերի համապատասխան փաթեթը։

Որպես պատիժ նախատեսվում է 4-8 տարվա ազատազրկում։ Այս օրենսդրական փաթեթը սահմանում է քրեական ենթամշակույթ հասկացությունը եւ պատասխանատվությունն այն դեպքերում, եթե քաղաքացին ինքնակամ դառնում է դրա մասը՝ մտնելով այս կամ այն խմբի մեջ, որը քրեական ուղղվածություն ունի։

Քրեական ենթամշակույթ ասելով, ըստ օրինագծերի այս փաթեթի, նկատի է առնվում մարդկանց խումբը, որն ունի քրեական կարգեր եւ միջանձնային հիերարխիկ հարաբերություններ, որոնք գործում են վարքի իրենց իսկ սահմանած եւ ընդունած կանոնների համապատասխան, որոնք չեն համապատասխանում պետության կամ օրենքների սահմանած վարքագծին, որոնց նպատակն է հանցագործությունների կատարումը կամ հանցագործությունը հովանավորելը, մասնակցությունը քրեական հանցագործության կատարմանը, հրապարակային կամ մասնավոր վեճերի կարգավորումը՝ կապված բռնությունների, սպառնալիքի, հարկադրման կամ անօրինական այլ գործողությունների հետ, անօրինական շահ կամ այլ արտոնություն ստանալու համար։

Միեւնույն ժամանակ, քրեական հիերարխիայում ավելի բարձր կարգավիճակ ունեցող անձը նա է, ով վարքի կանոնների համապատասխան, որ սահմանված եւ ընդունված են հանցավոր ենթամշակույթի կողմից, համարվում է «հեղինակություն» եւ ցուցումներ է տալիս հանցավոր ենթամշակույթ հետապնդած նպատակներին հասնելու համար, ինչպես նաեւ կազմակերպում է քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հանդիպումները, մասնակցում միջոցների կուտակմանը, այդ թվում մոլախաղերի միջոցով, կամ տնօրինում է անօրինական շահույթը՝ ստացված անձանց խմբի գործունեության միջոցով, որոնք մտնում են քրեական ենթամշակույթի մեջ, կատարում է այլ գործողություններ՝ ուղղված որոշակի հանցավոր շահերի հետապնդմանը։

Հանցավոր խմբավորմանը մասնակցությունը կպատժվի օրենքով, 4-8 տարի ազատազրկմամբ, գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ