Ազգային ժողովում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողները ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցին, թե արդյոք իր հագուկապը համընկնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարած կերպարի հետ՝ կրիմինալ, ծիծակ կոշիկներ եւ այլն:
Ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ինքը փոքրուց շատ գեղեցիկ է հագնվում. «Աղջիկ ջան, ես այնքան գեղեցիկ եմ հագնվում: Ես փոքրուց միշտ կոկիկ եմ եղել, շատ գեղեցիկ: Ես չգիտեմ, թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը: Ես նրան ու նաև նախագահին ամենալավն եմ ցանկանում: Նրանց ուժ, հզորություն, կարողություն եմ մաղթում: Դա մաղթում եմ նաև կաթողիկոսին, որ կարողանան մեր երկիրը հասցնել կառամատույց»:
Հարցին՝ ճիշտ է արդյո՞ք, որ իր կուռքը Ռոբերտ Քոչարյանն է, Ղուկասյանը հայտարարեց, որ կուռք չունի. «Ես Աստված եմ պաշտում, իսկ պատերազմ հաղթող, աղետի գոտի կառուցող, հայրենասեր մարդուն հարգում եմ»: